В последнее время в моей скромной жизни происходят кардинальные измемения. Но как известно, большие перемены в конце концов ничего не меняют. И вот сегодня, в день большого рестарта, представляю вам продукт своих прогулок по всемирной паутине.
#1 (http://www.bigfamily.am)
- Սիրում եմ քեզ…
- … դու ավելի լավին ես արժանի…
Չհասկացա, դու ինձ ավելի էիր գնահատում, թե ուղղակի խուսափում էիր ճիշտ պատասխանից;
Գիտեի, դու անպայման վերադառնալու էիր, սիրող սիրտս էր ինձ հուշում, դու էլ գիտեիր, որ քեզ անպատճառ սպասելու էի: Վերադառնալու էիր, որ սերդ ետ բերեիր, բայց փոխարենը… մի զույգ սառած աչքեր, որ արտացոլում էին հոգուս սառնությունը, մի փունջ ճերմակ – ճերմակ մազեր, ու կնճիռներ, որ շրջափակել էին քեզ համար չարաճճի ու խորաթափանց աչքերս:
Վերադարձ… Հիասթափություն… Զարմանք…
Ինչպե՞ս էի հասցրել այս մի փոքր ժամանակահատվածում փոխվել այդքան, որտեղի՞ց այդ սառնությունն իմ մեջ, որտեղի՞ց հայացքն արհամարհական:
Գիտեմ շատ հարցեր էիր ուզում տալ ինձ, բայց ես հեռացա, թեպետ միշտ սպասել էի, որ գոնե ձայնդ լսեի… քեզանից մնացած նվերներն էլ ինձ բավական են իմ ամբողջ կյանքում…
#2 (հեղինակը չի ուզում երեւալ)
-Սիրտս ցավում է:
-Ինչու?
-Դու ինքդ էլ գիտես: Կարծում եմ` ոչ ոք ինձ չի հասկանա: Ես չեմ կարողանում բացատրել գեղեցիկ և անթերի…
Կարծում ես լավ կլինի…? Մարդ ազատ է ի ծնե, նրան թևեր է’լ պետք չեն:
-Ինչպես?, չէ որ մարդ առավելին, շատին է ձգտում?
-Բայց ո’չ ես… բայց ո’չ ես…..Ինձ ոչինչ պետք չէ: Ինձ… Լա’վ, ավելի լավ է չսկսեմ, միևնույն է, ոչ ոք չի հասկանում…
-Փորձի’ր:
-Քեզ մոտ եղել է զգացում, երբ ամեն ինչ անտարբեր ու անգույն է թվում: Դու թշվառ ես… Այո’… իսկ հետո հանկարծ ամեն ինչ փոխվում է, հանկարծ տեսնում ես, որ այն անգույնը գույն, երանգ է ձեռք բերել` անբացատրելի, բայց միևնույն ժամանակ հաճելի և…
-Այո…?
-Դու դառնում ես հավերժ… հավերժ երջանիկ ու հանկարծ զգում ես խոնավություն:
Այո’, խոնավություն, ժպիտ, որ գլորվում է այտերիդ վրայով…
-Սոսկ երևակայություն…
-Այո’, մենք տարբեր ենք:
-Բայց և այնպես…
-Սիրտս ցավում է…
-Ժամանակը բուժում է:
- Ո’չ, սիրելի’ս, ո’չ, ժամանակը խոցում է:
-Դու չափազանցնում ես:
-Եվ վերջում…?
-Ների’ր, չեմ կարող…
Музыкальное сопровождение: Танцы минус – Бессердечность.
